14:52  ,  6 հուլիսի, 2018

Շվեդիա - Անգլիա․ Ջեյմի Վարդիի մասնակցությունը հարցականի տակ է

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կասկածում է, որ հարձակվող Ջեյմի Վարդին կկարողանա մասնակցել Շվեդիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպմանը, հաղորդում է Sky Sports-ը։

31-ամյա ֆուտբոլիստը աճուկի մկանային վնասվածք է ստացել 1/8 եզրափակիչում Կոլումբիայի հավաքականի հանդիպման (1:1, 11մ՝ 4:3) ժամանակ փոխարինման դուրս գալուց հետո։

«Վարդիի մասնակցությունը հարցականի տակ է։ Բայց վաղն ավելի հստակ կլինի։ Մյուսները մասնակցել են մարզմանը, թեեւ քիչ ենք մնացել խաղադաշտում։

Հիմա մենք քիչ ժամանակ են անցկացնում խաղադաշտում։ Հիմնական տվյալները ֆուտբոլիստներին փոխանցում ենք ժողովների ժամանակ։  Հիմա գլխավոր խնդիրը ֆիզիկական եւ հոգեբանական վերականգնումն է»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Շվեդիա - Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին Սամարայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով