16:06  ,  7 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Հովհաննես Վարդերեսյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Վարդերեսյանը պարտությամբ մեկնարկեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշայինների մրցաշարում:

Մեկնարկային գոտեմարտում Վարդերեսյանը պարտվեց հարավկորեացի Կիմ Յոնվուին՝ 0:1, 0:3: Առաջին մրցափուլում հայ ըմբիշը չկարողացավ գլորում կատարել եւ միավորը բաժին հասավ հարավկորեացուն: Երկրորդ մրցափուլում Կիմ Յոնվուն վստահ հաղթանակ տարավ:

Եթե հարավկորեացին դուրս գա եզրափակիչ, Վարդերեսյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: 1/8 եզրափակիչում հարավկորեացու մրցակիցը կլինի կուբացի Պեդրո Մուլենս Հերեյրան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով