16:06 7 օգոստոսի, 2012Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Վարդերեսյանը պարտությամբ մեկնարկեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշայինների մրցաշարում:
Մեկնարկային գոտեմարտում Վարդերեսյանը պարտվեց հարավկորեացի Կիմ Յոնվուին՝ 0:1, 0:3: Առաջին մրցափուլում հայ ըմբիշը չկարողացավ գլորում կատարել եւ միավորը բաժին հասավ հարավկորեացուն: Երկրորդ մրցափուլում Կիմ Յոնվուն վստահ հաղթանակ տարավ:
Եթե հարավկորեացին դուրս գա եզրափակիչ, Վարդերեսյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: 1/8 եզրափակիչում հարավկորեացու մրցակիցը կլինի կուբացի Պեդրո Մուլենս Հերեյրան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.