17:23  ,  3 հուլիսի, 2018

«Մանչեսթեր Սիթին» 68 միլիոն եվրո կվճարի Ռիյադ Մահրեզի համար

«Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը կարիերան կշարունակի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Sky Sports News-ը։

27-ամյա ֆուտբոլիստի համար «Մանչեսթեր Սիթին» կվճարի 68 միլիոն եվրո։ Ակումբներն արդեն հասել են համաձայնության եւ այս շաբաթ Մահրեզը բուժզննում կանցնի կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում։

«Մանչեսթեր Սիթին» Մահրեզին ձեռք բերելու փորձ կատարել էր նաեւ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն «Լեսթեր Սիթին», չափազանց բարձր գին պահանջելով, կանխել էր տեղափոխությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում