16:10  ,  2 հուլիսի, 2018

Սամպաոլին կհեռանա Արգենտինայի հավաքականից

Խորխե Սամպաոլին պատրաստ է հեռանալ Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ESPN-ը։ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան Սամպաոլիի պաշտոնանկության հարցը կքննարկի այս շաբաթ։

Մարզիչը ֆեդերացիայի ղեկավարության հետ կհանդիպի հուլիսի 4–ին։ Ոչ պաշտոնական տվյալներով, կողմերը կխզեն պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ, առանց լրավճարումների։

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ դուրս եկավ խմբից՝ հետ թողնելով Նիգերիային եւ Իսլանդիային, իսկ 1/8 եզրափակիչում 3։4 հաշվով պարտվեց Ֆրանսիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս