16:10 2 հուլիսի, 2018Խորխե Սամպաոլին պատրաստ է հեռանալ Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ESPN-ը։ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան Սամպաոլիի պաշտոնանկության հարցը կքննարկի այս շաբաթ։
Մարզիչը ֆեդերացիայի ղեկավարության հետ կհանդիպի հուլիսի 4–ին։ Ոչ պաշտոնական տվյալներով, կողմերը կխզեն պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ, առանց լրավճարումների։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ դուրս եկավ խմբից՝ հետ թողնելով Նիգերիային եւ Իսլանդիային, իսկ 1/8 եզրափակիչում 3։4 հաշվով պարտվեց Ֆրանսիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.