Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին խոսել է Ֆրանսիայից կրած պարտության մասին։ Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչում Ֆրանսիան հաղթեց 4։3 հաշվով։
«Դուրս մնալը շատ ցավոտ է, խաղացողները մեծ ծավալի աշխատանք կատարեցին։ Ես հիասթափված եմ, սակայն ապագայիս հարցում որոշում այսօր չեմ կայացնի։
Դեռ վաղ է սխալները վերլուծելու համար։ Շատ արագ թիմի հետ էինք խաղում։ Շատ էինք սխալվում փոխանցումներ կատարելիս։
Շնորհակալ եմ իմ ֆուտբոլիստներին, նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի մենք շարունակեինք պայքարը»,- ասել է Սամպաոլին։
Արգենտինայի հավաքականին դուրս թողած Ֆրանսիան քառորդ եզրափակիչում կխաղա Ուրուգվայ - Պորտուգալիա զույգի հաղթողի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի