Սամպաոլի․ Ես հիասթափված եմ, սակայն այսօր որոշում չեմ կայացնի  

22:05   30 հունիսի, 2018

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին խոսել է Ֆրանսիայից կրած պարտության մասին։ Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչում Ֆրանսիան  հաղթեց 4։3 հաշվով։

«Դուրս մնալը շատ ցավոտ է, խաղացողները մեծ ծավալի աշխատանք կատարեցին։ Ես հիասթափված եմ, սակայն ապագայիս հարցում որոշում այսօր չեմ կայացնի։

Դեռ վաղ է սխալները վերլուծելու համար։ Շատ արագ թիմի հետ էինք խաղում։ Շատ էինք սխալվում փոխանցումներ կատարելիս։

Շնորհակալ եմ իմ ֆուտբոլիստներին, նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի մենք շարունակեինք պայքարը»,- ասել է Սամպաոլին։

Արգենտինայի հավաքականին դուրս թողած Ֆրանսիան քառորդ եզրափակիչում կխաղա Ուրուգվայ - Պորտուգալիա զույգի հաղթողի հետ։

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.