18:45  ,  30 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Ֆրանսիա - Արգենտինա․ Առաջին խաղակեսից հետո  

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկել է 1/8 եզրափակիչ փուլը։ Օրվա առաջին խաղում մրցում են Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։ Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվել են մեկական գոլով։

13-րդ րոպեին Կիլիան Մբապեի հետ պայքարում Մարկոս Ռոխոն սեփական տուգանայինում խախտեց  կանոնները։ Նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Անտուան Գրիզմանը։

41-րդ րոպեին Անխել Դի Մարիան հեռահար հարվածով պատասխան գնդակն ուղարկեց Լյորիսի պաշտպանած դարպասը։

ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ

Ֆրանսիա - Արգենտինա՝ 1։1 

Անտուան Գրիզման, 13 (11մ) - Անխել Դի Մարիա, 41

Ֆրանսիա․ Լյորիս, Պավար, Վարան, Ումտիտի, Էրնանդես, Պոգբա, Կանտե, Մատյուիդի, Գրիզման, Ժիրու, Մբապե։

Արգենտինա․ Արմանի, Մերկադո, Տալիաֆիկո, Մասկերանո, Մարկոս Ռոխո, Օտամենդի, Բանեգա, Դի Մարիա, Պերես, Պավոն, Մեսի։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս