18:45 30 հունիսի, 2018Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկել է 1/8 եզրափակիչ փուլը։ Օրվա առաջին խաղում մրցում են Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։ Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվել են մեկական գոլով։
13-րդ րոպեին Կիլիան Մբապեի հետ պայքարում Մարկոս Ռոխոն սեփական տուգանայինում խախտեց կանոնները։ Նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Անտուան Գրիզմանը։
41-րդ րոպեին Անխել Դի Մարիան հեռահար հարվածով պատասխան գնդակն ուղարկեց Լյորիսի պաշտպանած դարպասը։
ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ
Ֆրանսիա - Արգենտինա՝ 1։1
Անտուան Գրիզման, 13 (11մ) - Անխել Դի Մարիա, 41
Ֆրանսիա․ Լյորիս, Պավար, Վարան, Ումտիտի, Էրնանդես, Պոգբա, Կանտե, Մատյուիդի, Գրիզման, Ժիրու, Մբապե։
Արգենտինա․ Արմանի, Մերկադո, Տալիաֆիկո, Մասկերանո, Մարկոս Ռոխո, Օտամենդի, Բանեգա, Դի Մարիա, Պերես, Պավոն, Մեսի։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.