Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության առաջին կեսը։
«Ամեն ինչ գերազանց է ընթանում։ Մարդիկ ուրախ են ֆուտբոլային տոնին, կազմակերպիչները շատ պրոֆեսիոնալ են։ Ես ներկա էի Գերմանիա – Մեքսիկա խաղին։ Երկու թիմերի երկրպագուներին չէին բաժանել եւ չկար ոչ մի ատելություն։ Դա է ամենակարեւորը։
Անհայտ ֆուտբոլիստներից անակնկալներ չեմ սպասում այստեղ։ Իհարկե, այսպիսի մրցաշարում գոլ խփելով՝ ֆուտբոլիստը հայտնվում է ուշադրության կենտրոնում։ 1986 թվականին Նեգրետեն մկրատաձեւ հարվածով գրավեց Բուլղարիայի հավաքականի դարպասը։ Դրա շնորհիվ մեքսիկացի ֆուտբոլիստը դարձավ իսկական աստղ, թեեւ մինչեւ այդ պահը նա աչքի չէր ընկում արդյունավետությամբ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է RT-ն։
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում կմրցեն Ուրուգվայն ու Պորտուգալիան, Իսպանիան ու Ռուսաստանը, Ֆրանսիան ու Արգենտինան, Խորվաթիան ու Դանիան, Բրազիլիան ու Մեքսիկան, Բելգիան ու Ճապոնիան, Շվեդիան ու Շվեյցարիան, Կոլումբիան ու Անգլիան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:48 , 22 սեպտեմբերի
22:58 , 22 սեպտեմբերի
22:16 , 22 սեպտեմբերի
21:12 , 22 սեպտեմբերի
20:21 , 22 սեպտեմբերի
19:52 , 22 սեպտեմբերի
19:16 , 22 սեպտեմբերի
18:50 , 22 սեպտեմբերի
18:04 , 22 սեպտեմբերի
17:15 , 22 սեպտեմբերի