Մոուրինյոն՝ ԱԱ-2018-ի առաջին կեսի մասին

14:48   29 հունիսի, 2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության առաջին կեսը։

«Ամեն ինչ գերազանց է ընթանում։ Մարդիկ ուրախ են ֆուտբոլային տոնին, կազմակերպիչները շատ պրոֆեսիոնալ են։  Ես ներկա էի Գերմանիա – Մեքսիկա խաղին։ Երկու թիմերի երկրպագուներին չէին բաժանել եւ չկար ոչ մի ատելություն։ Դա է ամենակարեւորը։

Անհայտ ֆուտբոլիստներից անակնկալներ չեմ սպասում այստեղ։ Իհարկե, այսպիսի մրցաշարում գոլ խփելով՝ ֆուտբոլիստը հայտնվում է ուշադրության կենտրոնում։ 1986 թվականին Նեգրետեն մկրատաձեւ հարվածով գրավեց Բուլղարիայի հավաքականի դարպասը։ Դրա շնորհիվ մեքսիկացի ֆուտբոլիստը դարձավ իսկական աստղ, թեեւ մինչեւ այդ պահը նա աչքի չէր ընկում արդյունավետությամբ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է RT-ն։

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում կմրցեն Ուրուգվայն ու Պորտուգալիան, Իսպանիան ու Ռուսաստանը, Ֆրանսիան ու Արգենտինան, Խորվաթիան ու Դանիան, Բրազիլիան ու Մեքսիկան, Բելգիան ու Ճապոնիան, Շվեդիան ու Շվեյցարիան, Կոլումբիան ու Անգլիան։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.