14:15  ,  29 հունիսի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել Տոնի Կրոսին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսին, հաղորդում է AS-ը։

Մանչեսթերյան թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ Կրոսը կկարողանա ուժեղացնել միջին գիծը եւ օգնել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային։

Կրոսի պայմանագրում տրանսֆերային գին է նշված 500 միլիոն եվրո։

28-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի անցած առաջնությունում մասնակցել է 27 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում