Բարդ կլինի Ռուսաստանի հետ, պետք է հրաշալի խաղանք, ասել է Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը՝ խոսելով 1/8 եզրափակիչի հանդիպման մասին:
«Առաջին տեղից դուրս եկանք խմբից, ինչն էլ մեր նպատակն էր, թեեւ Մարոկկոյի հետ խաղն (2:2) այդքան էլ հաջող չդասավորվեց: Հարձակողական ներուժով թիմերի դեմ պետք է խաղալ շատ ուշադիր, առանց վրիպումների:
Ռուսաստանի հավաքականը բարձրակարգ խաղ է ցուցադրում, սակայն մենք կարող ենք մրցակցին թելադրել մեր խաղը: Անհամբեր սպասում ենք փլեյ-օֆֆին»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Marca-ն:
Իսպանիա - Ռուսաստան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի