23:59  ,  25 հունիսի, 2018

ԱԱ-2018․ B խումբ․ Պորտուգալիան չհաղթեց Իրանին, իսկ Իսպանիան՝ Մարոկկոյին (տեսանյութ, ֆոտո)  

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց պայքարը B խմբում։ Վերջին տուրում Պորտուգալիան Սարանսկում հանդիպեց Իրանին։ Խաղում գրանցվեց 1։1 հաշիվը։ Առաջին կեսի վերջին րոպեին աչքի ընկավ Ռիկարդու Կուարեժման։ 53-րդ րոպեին Եվրո-2016-ի չեմպիոնները կարող էին երկրորդ գնդակը խփել, սակայն նշանակված 11-մետրանոցը դիպուկ չկարողացավ իրացնել Կրիշտիանու Ռոնալդուն։ Հանդիպման ավելացրած ժամանակում Իրանը խփեց պատասխան գնդակը․ 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Կարիմ Անսարիֆարդը։

Խմբի մյուս խաղում, Կալինինգրադում Իսպանիան և Մարոկկոն գրանցեցին 2։2 հաշվը։ Առաջին խաղակեսում Խալիդ Բուտաիբի գոլին Իերոյի թիմից պատասխանեց Իսկոն։ Մարոկկոյին կարող էր հաղթանակ բերել Յուսեֆ Էլ Նասերիի 81-րդ րոպեին խփած գնդակը, բայց Յագո Ասպասը 91-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։

Այսպիսով B խմբից պայքարը առաջին տեղով շարունակեցին իսպանացիները,  երկրորդ տեղը գրավեցին պորտուգալացիները։

1/8 եզրափակիչում Պորտուգալիան կխաղա Ուրուգվայի, իսկ Իսպանիան՝ Ռուսաստանի հետ։

ԱԱ-2018, B խումբ

Իրան - Պորտուգալիա՝ 1։1 (տեսանյութ)

Կարիմ Անսարիֆարդ 90+3 (11մ)- Ռիկարդու Կուարեժմա, 45

Չիրացված 11 մետրանոց՝ Կրիշտիանու Ռոնալդու, 53 (Պորտուգալիա)

Իրան․ Բեիրանվանդ, Ռեզայան, Հոսեինի, Պուրալիգանջի, Հաջսաֆի (Մոհամադի, 56), Էբրաիմի, Էզատոլահի (Անսարիֆարդ, 76), Ամիրի, Տարեմի, Ջահանբակշ (Գոդոս, 70), Ազմուն։

Պորտուգալիա․ Պատրիսիու, Սեդրիկ, Գերեյրո, Պեպե, Ֆոնտե, Մարիու (Մոուտինյո, 84), Ա․ Սիլվա, Կարվալյու, Կուարեժմա (Բ․ Սիլվա, 70), Անդրե Սիլվա (Գուեդեշ, 90+6), Ռոնալդու։

Իսպանիա - Մարոկկո՝ 2։2 (տեսանյութ)

Իսկո, 19, Ասպաս, 90+1 - Խալիդ Բուտաիբ, 14, Յուսեֆ Էլ Նասերի, 81

Իսպանիա․ Դե Խեա, Կարվախալ, Ալբա, Պիկե, Ռամոս, Ալկանտարա (Ասենսիո, 74), Սիլվա (Ռոդրիգո, 84), Բուսկետս, Ինյեստա, Իսկո, Դիեգո Կոստա (Ասպաս, 74)։ 

Մարոկկո․ Մունիր, Հակիմի, Դա Կոշտա, Դիրար, Բուսուֆա, Սես, Էլ Ահմադի, Բելանդա (Ֆայր, 63), Զիեշ (Բուհադուզ, 85), Ամրաբատ, Բուտաիբ (Էլ Նասերի, 71)։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս