09:25  ,  25 հունիսի, 2018

Ռոբերտ Լեւանդովսկի. Ոչինչ չկարողացանք անել, ես փոխանցումներ չէի ստանում

Լեհաստանի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ինքնաքննադատությամբ մեկնաբանել է Կոլումբիայի հավաքականից 0:3 հաշվով կրած պարտությունը աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում:

«Մենք ոչինչ չկարողացանք անել մրցակցի դեմ: Կոլումբիան տեխնիկապես եւ տակտիկապես գերազանցեց մեզ: Վերջին տարիներին սա մեր ուժեղագույն մրցակիցն էր: Նույնիսկ, Գերմանիայի եւ Պորտուգալիայի հետ ավելի հեշտ էր:

Ես չկարողացա ինձ դրսեւորել, բայց ես միայնակ էի եւ չէի ստանում փոխանցումներ: Այս արդյունքի համար պետք է մեղադրենք միայն ինքներս մեզ: Պետք է հաղթեինք Սենեգալին: Այն խաղում մեզ թույլ էին տալիս ֆուտբոլ խաղալ, իսկ մենք չգիտեինք՝ ինչպես»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Լեհաստանը երկու պարտությունից հետո զրկվել է խմբային փուլի արգելքը հաղթահարելու հնարավորությունից:

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով