19:58  ,  22 հունիսի, 2018

Դիեգո Սիմեոնեն խոսել է Մեսիի մասին

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է իր հայրենակից Լիոնել Մեսիի և Արգենտինայի հավաքականի խնդիրների մասին։

«Մեսին լավն է, սակայն միայն այն ժամանակ, երբ նրան շրջապատում են «Բարսելոնայի» անհավանական խաղացողները։

Այն, ինչը տեսանք Խորվաթիայի հետ հանդիպման ժամանակ դա անարխիա էր. Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան չի միջամտում։ Չեմ տեսնում, որ ինչ-որ մեկը փորձի առաջնորդել թիմը», – Սիմեոնեի խոսքն է փոխանցում Goal–-ը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի խմբային մրցաշարում արգենտինացիները դեռ հաղթանակ չեն տարել։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով