13:43  ,  22 հունիսի, 2018

«Բարսելոնայի» նախկին խաղացողի 2 որդիները՝ «Ռեալի» ակադեմիայում

Իսլանդիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող, 39-ամյա Էյդուր Գուդյոնսենի երկու որդիները կմարզվեն եւ կխաղան Մադրիդի «Ռեալի» ակադեմիայում, հաղորդում է իսպանական Marca-ն։ 16-ամյա Անդրի Գուդյոնսեը կդառնա Juvenil թիմի, 12-ամյա Դանիել Գուդյոնսենը՝ Infantil B-ի խաղացող։

Գուդյոնսենի ավագ որդին մարզվել է «Էսպանյոլի» դպրոցում, կրտսեր որդին՝ «Բարսելոնայի» ակադեմիայում։

«Բարսելոնան» փորձել է հրավիրել նաեւ Գուդյոնսենի ավագ որդուն, սակայն «Ռեալի» առաջարկն ավելի լավն է եղել, եւ ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Իսպանիայի մայրաքաղաք։

Գուդյոնսենը «Բարսելոնայում» հանդես է եկել 2006-2009 թվականներին, դարձել է Իսպանիայի չեմպիոն (2009), Իսպանիայի գավաթակաիր (2009), Իսպանիայի կրկնակի սուպերգավաթակիր (2006, 2009), Չեմպիոնների լիգայի հաղթող (2009), Եվրոպայի սուպերգավաթակիր (2009)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում