11:57  ,  22 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Արգենտինայի հավաքականը՝ «Ռեալի» եւ «Բարսելոնայի» «ուղեղների» զոհ

Դեռ աշխարհի առաջնությունից առաջ շատերն էին նշում, որ Արգենտինայի հավաքականը ֆավորիտ համարվելու համար շատ խնդիրներ ունի։ Սակայն այս տեսակետին հակառակվողների փաստարկը մեկն էր՝ Լիոնել Մեսի։

Շատ է ասվել, որ այս առաջնությունը կարող է վերջինը լինել Մեսիի կարիերայում։ «Բարսելոնայի» ֆուտբոլիստը Արգենտինայի հավաքականից չհեռացավ միայն երկրի նախագահի խնդրանքից հետո։ Հույսն այն էր, որ Մեսին կկարողանա առաջնորդել, ոգեւորել թիմը եւ վճռական խոսք ասել 2018թ․ աշխարհի առաջնությունում։

Չհանձնվող իսլանդացիների հետ ոչ ոքին աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին խաղում վերագրեցին մեկնարկի գործոնին։ Այդ խաղում լավ պատրաստված եւ կազմակերպված «վիկինգները» փակել էին բոլոր գոտիները, Մեսին էլ ցուցադրեց դժգույն խաղ՝ չկարողանալով արդյունավետ իրացնել նույնիսկ վճռորոշ 11 մետրանոցը:

Բոլոր հարցերի պատասխանները պետք է տար երկրորդ խաղը վերջին տարիների բոլոր խոշոր մրցաշարերում բազմաթիվ անակնկալներ մատուցած Խորվաթիայի թիմի հետ։

51-ամյա Զլատկո Դալիչը Ռուսաստան է բերել աստղային եւ հավասարակշիռ թիմ, որը Եվրո-2016-ում ցուցադրեց իր հզորությունը, բայց մինչեւ վերջ չհավատած սեփական հաջողությանը։ Այժմ Խորվաթիայի հավաքականը հստակ գիտակցում է իր ներուժը եւ գիտի, թե ինչպես է պետք այն ճիշտ օգտագործել։

Իսկ արգենտինացիները իսպանական «Սեւիլիայի» եւ Չիլիի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի ղեկավարությամբ չեն կարողացել կառուցել թիմային խաղ, որը կչեզոքացներ խնդիրներն առանձին գծերում։

Սակայն քչերը կմտածեին, որ Արգենտինայի հավաքականը Մեսիի, Ագուերոյի, Դիբալայի եւ Իգուաինի հետ խնդիրներ կունենա հարձակման գծում։ Անունները հնչեղ են, սակայն Ռուսաստանի խաղադաշտերում նրանք չեն երեւում։ Իսկ ո՞ւր է Միլանի «Ինտերի» գրոհների առաջատար Մաուրո Իկարդին։ Մոռացել էինք՝ նա բացակայում է հայտացուցակից, քանի որ կոնֆլիկտ ունի Մեսիի հետ։

Այո, առաջին գոլը խորվաթներին նվիրեց «Չելսիում» առանց խաղային պրակտիկայի մնացած Վիլի Կաբալյերոն, որը փոխարինել է աշխարհի առաջնությունից առաջ վնասվածք ստացած հիմնական դարպասապահ Սերխիո Ռոմերոյին։ Բայց այդ դրվագն ընդամենը Արգենտինայի անօգնական վիճակի դրսեւորումն էր։ Հուզական Սամպաոլին սովորականի նման բղավում էր, վազում էր, ակտիվ ժեստեր էր անում, սակայն այդ ամենը անհուսության էր նմանվում։

Մեսիի մոտ ոչինչ չստացվեց։ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի մոլորված տեսքն արտացոլում էր այն ֆուտբոլը, որը ցուցադրեց Արգենտինայի թիմն ու անձամբ ինքը։

Իսկ Խորվաթիայի հավաքականը «Ռեալի» եւ «Բարսելոնայի» «ուղեղներ» Լուկա Մոդրիչի եւ Իվան Ռակիտիչի առաջնորդությամբ հմտորեն գործը հասցրեցին խոշոր հաշվով հաղթանակի՝ ապացուցելով որ այս առաջնությունում Խորվաթիան կարող է ունենալ ֆավորիտի կարգավիճակ։

Խորվաթիայի հավաքականը 6 միավորով ապահովեց 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ Արգենտինան 1 միավոր է վաստակել։ Շատ բան կախված կլինի D խմբի երկրորդ տուրի Իսլանդիա - Նիգերիա խաղից։

Սամվել Սուքիասյան

Կարդացեք նաև.

ԱԱ-2018. «Ֆուտբոլային ներկայացում» Սոչիում կամ պիրենեյցիների մենամարտը «Ֆիշտում»

ԱԱ-2018. Եվրոպական հաղթարշավն ու ֆավորիտների ֆիասկոն

 

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով