18:22  ,  6 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Պատրիկեեւը զրկվեց մեդալի համար պայքարելու հնարավորությունից

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Յուրի Պատրիկեեւը զրկվեց Լոնդոնի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

1/8 եզրափակիչում Պատրիկեեւը պարտվել էր Իրանի ներկայացուցիչ Բաշիր Ասգարի Բաբաջանզադե Դարզինին, ով քառորդ եզրափակիչում զիջեց շվեդ Յոհան Էուրենին՝ 0։3, 0։1։ Եթե իրանցին դուրս գար եզրափակիչ, Պատրիկեեւը հնարավորություն կստանար պայքարել բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, որ Լոնդոնի Խաղերի մեկնարկային գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը հաղթել էր 2004թ. օլիմպիական չեմպիոն, ռուս Խասան Բարոեւին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով