13:55  ,  6 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Յուրի Պատրիկեեւ vs Խասան Բարոեւ

30-րդ Օլիմպիական խաղերի 10-րդ օրը Հայաստանն ունի միայն մեկ մասնակից։ Հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւը կմեկնարկի իր ամենասկզբունքային մրցակցի հետ գոտեմարտում։

Ռուսաստանի ներկայացուցիչ, ազգությամբ օս Խասան Բարոեւի պատճառով է Պատրիկեեւը հեռացել Ռուսաստանի հավաքականից։

Հենց Բարոեւին 2004 թվականին վստահեցին ռուսները եւ ըմբիշն Աթենքում հռչակվեց օլիմպիական չեմպիոն։ 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում Բարոեւը եզրափակիչում պարտվեց կուբացի Միխայն Լոպեսին, Պատրիկեեւը նվաճեց բրոնզե մեդալը։

Լոնդոնում Պատրիկեեւն ու Բարոեւը կգոտեմարտեն հենց առաջին փուլում՝ 1/16 եզրափակիչում։ Գոտեմարտի մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 16։15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում