Ռուսաստանում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի երկրորդ խաղում հանդիպեցին Թունիսի և Անգլիայի հավաքականները։
Վոլգոգրադում կայացած խաղն ավարտվեց անգլիացիների հաղթանակով։
Հանդիպման հաշիվը բացեցին Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի ֆուտբոլիստները։ 11-րդ րոպեին աչքի ընկավ Հարի Քեյնը։
35-րդ րոպեին Կայել Ուոլկերը սեփական տուգանայինում խախտեց կանոնները և գլխավոր մրցավարը նշանակեց 11-մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Ֆերժանի Սասին։
Հանդիպման վերջին րոպեներին Հարի Քեյնը դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ բերեց Անգլիային։
Հիշեցնենք, որ այս խմբի առաջին խաղում Բելգիան հաղթել էր Պանամային։
ԱԱ-2018, G խումբ
Թունիս - Անգլիա՝ 1։2 (տեսանյութ)
Ֆերժանի Սասի, 35 (11մ) – Հարի Քեյն, 11, 90+1
Թունիս․ Հասեն (Ֆ․ Բեն Մուստաֆա ), Բրոն, Մալուլ, Ս․ Բեն-Յուսեֆ, Սկիրի, Մերիա, Սասի, Սլիտի (Բեն Ամոր, 74), Ֆ․ Բեն-Յուսեֆ, Հազրի (Խելիֆա, 85), Բադրի։
Անգլիա․ Պիկֆորդ, Տրիպյեր, Ստոունս, Ուոլկեր, Մագուայեր, Յանգ, Լինգարդ (Դայեր, 90+3), Հենդերսոն, Ալի (Լոֆտուս-Չիկ, 80), Ստերլինգ (Ռեշֆորդ, 68), Քեյն։
NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:
Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։
Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։
Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։
Մանրամսները․ www.totogaming.am
Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։
Լուսաբանման գործընկերն է Ucom-ը:
Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում