«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները վստահ են, որ թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կհեռացվի պաշտոնից Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչից հետո, հաղորդում է բրիտանական Daily Mail-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում 0:4 հաշվով պարտվել է «Քրիսթալ Փելասին» եւ 35 խաղից հետո 54 միավորով 8-րդ տեղում է։
Մայիսի 25-ին Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթին»։
Մայիսի 12-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում