ԱԱ-2018․ Անգլիայի հավաքականը դժվարությամբ հաղթեց Թունիսին (տեսանյութ)  

23:54   18 հունիսի, 2018

Ռուսաստանում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի երկրորդ խաղում հանդիպեցին Թունիսի և Անգլիայի հավաքականները։

Վոլգոգրադում կայացած խաղն ավարտվեց անգլիացիների հաղթանակով։

Հանդիպման հաշիվը բացեցին Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի ֆուտբոլիստները։ 11-րդ րոպեին աչքի ընկավ Հարի Քեյնը։

35-րդ րոպեին Կայել Ուոլկերը սեփական տուգանայինում խախտեց կանոնները և գլխավոր մրցավարը նշանակեց 11-մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Ֆերժանի Սասին։

Հանդիպման վերջին րոպեներին Հարի Քեյնը դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ բերեց Անգլիային։

Հիշեցնենք, որ այս խմբի առաջին խաղում Բելգիան հաղթել էր Պանամային։

ԱԱ-2018, G խումբ

Թունիս - Անգլիա՝ 1։2 (տեսանյութ)

Ֆերժանի Սասի, 35 (11մ) – Հարի Քեյն, 11, 90+1

Թունիս․  Հասեն (Ֆ․ Բեն Մուստաֆա ), Բրոն, Մալուլ, Ս․ Բեն-Յուսեֆ, Սկիրի, Մերիա, Սասի, Սլիտի (Բեն Ամոր, 74), Ֆ․ Բեն-Յուսեֆ, Հազրի (Խելիֆա, 85), Բադրի։

Անգլիա․ Պիկֆորդ, Տրիպյեր, Ստոունս, Ուոլկեր, Մագուայեր, Յանգ, Լինգարդ (Դայեր, 90+3), Հենդերսոն, Ալի (Լոֆտուս-Չիկ, 80), Ստերլինգ (Ռեշֆորդ, 68), Քեյն։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.