23:10  ,  16 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Մարսելոն կլինի Բրազիլիայի ավագն առաջին խաղում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կլինի Բրազիլիայի հավաքականի ավագը Շվեյցարիայի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում, որը տեղի կունենա հունիսի 17-ին Ռոստովում։ Մեկնարկը Երեւանի ժամանակով 22։00-ին է։

Խմբային փուլում Բրազիլիայի մրցակիցները կլինեն նաեւ Կոստա Ռիկան ու Սերբիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով