14:12  ,  5 մայիսի, 2024

Անչելոտի․ Շատ երջանիկ ենք, արժանի չեմպիոնություն է

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արձագանքել է չեմպիոնի տիտղոսը նվաճելուն։

«Մենք շատ երջանիկ ենք, արժանի չեմպիոնություն է։ Մենք կցանկանայինք հիմա նշել այս տիտղոսը երկրպագուների հետ, բայց նրանք հասկանում են, որ չորեքշաբթի շատ կարեւոր փորձություն ունենք Չեմպիոնների լիգայում։ Մենք ցանկանում ենք հասնել հաղթանակի այդ խաղում եւ հանգստյան օրերին նշել տիտղոսը նրանց հետ։

Այս թիմը կառավարել հեշտ է, քանի որ շատ է պարտավորվածությունը եւ քիչ է եսասիրությունը։ Բոլորն օգնում են իրար, ընկերություն են անում։ Մենք լավ պայմաններում ենք։ Բոլոր հանգամանքները նպաստավոր էին չեմպիոնության համար»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է «Ռեալի» կայքը։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» մայիսի 8-ին կընդունի Մյունխենի «Բավարիային»։ Գերմանիայում գրանցվել է ոչ ոքի՝ 2:2:

Իսպանիայի առաջնության ավարտից չորս տուր առաջ «Ժիրոնան» 74 միավորով երկրորդն է եւ «Ռեալից» հետ է 13 միավոր։ «Բարսելոնան» երրորդն է՝ 73 միավոր։

«Ռեալը» 36-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Նախորդ անգամ Արքայական թիմը չեմպիոն էր դարձել 2022-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում