17:10  ,  14 հունիսի, 2018

Տալալաևը «Փյունիկ» է հրավիրել 3 լեգեոների  

«Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը։

Ռուս մասնագետի նախաձեռնությամբ երևանյան ակումբի հետ պայմանագիր են ստորագրել դարպասապահ Եվգենի Կոբոզևը, պաշտպան Մակսիմ Ժեստոկովը և հենակետային կիսապաշտպան Մակսիմ Տրուսևիչը, հայտնում է matchtv.ru-ն։

32-ամյա ուկրաինացի Տրուսևիչը Տալալաևի գլխավորությամբ հանդես է եկել «Տամբովում»։ 26-ամյա Ժեստոկովը, որը հանդես է եկել «Ռուբինում» և «Վոլգայում», անցած մրցաշրջանը անցկացրել է «Շինիկում»։ 28-ամյա Կոբոզևը ժամանակին խաղացել է «Ուֆայում», «Տերեկում», ինչպես նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի առաջնություններում։

Հիշեցնենք, որ Անդրեյ Տալալաևը «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինեց Արմեն Գյուլբուդաղյանցին։ «Փյունիկը», որը վերանվանվելու է «Երևան», պատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման փուլին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով