14:08  +04,  13 հունիսի, 2018

Խորեն Բայրամյանը կարող է տեղափոխվել «Ռուբին»  

Ռուսական «Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը վարձակալությամբ կարող է տեղափոխվել «Ռուբին»։ Համապատասխան առաջարկն արդեն ուղարկվել է, հայտնում է sport24.ru-ն։

Անցած մրցաշրջանում 26-ամյա Բայրամյանը «Ռոստովի» կազմում մասնակցել է 17 հանդիպման, խփել է 1 գոլ։

Հիշեցնենք, որ Խորեն Բայրամյանը հրավիրվել էր Հայաստանի հավաքական, որ մասնակցեր Ավստրիայում տեղի ունեցած Մալթայի (1:1) և Մոլդովայի (0:0) հետ ընկերական խաղերին, սակայն ազգային թիմին չմիացավ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս