12:46  ,  6 օգոստոսի, 2012

Արսեն Ջուլֆալակյան. Ազերիների «հարգարժան» Ալիեւ նախագահը սուս ու փուս հեռացել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Արսեն Ջուլֆալակյանի եւ Էմին Ահմադովի կիսաեզրափակիչ գոտեմարտից առաջ հեռացել է դահլիճից, Facebook-ի իր էջում գրել է 30-րդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։

«Պատմեմ ամենահետաքրքիր պահը ադրբեջանցի մարզիկի հետ կպնելու ժամանակ, ավելի ճիշտ նախքան կպնելը։ Ազերիների «հարգարժան» Ալիեւ նախագահը եւս գտնվում էր դահլիճում եւ մեր գոտեմարտից առաջ հարցնում է ըմբշամարտի մասնագետներին, թե «այս հայը ուժե՞ղ է»։ Սրանք ասում են «հա շատ»։ Ասում է. «դե որ այդպես է, ավելի լավ է ես գնամ»։ Եվ թողնում, սուս ու փուս հեռանում է»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում։    

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի 74 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանը Էմին Ահմադովին հաղթեց 5։0 հաշվով։

Եզրափակիչում Ջուլֆալակյանը 0։1, 0։1 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ռոման Վլասովին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով