12:46 6 օգոստոսի, 2012Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Արսեն Ջուլֆալակյանի եւ Էմին Ահմադովի կիսաեզրափակիչ գոտեմարտից առաջ հեռացել է դահլիճից, Facebook-ի իր էջում գրել է 30-րդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։
«Պատմեմ ամենահետաքրքիր պահը ադրբեջանցի մարզիկի հետ կպնելու ժամանակ, ավելի ճիշտ նախքան կպնելը։ Ազերիների «հարգարժան» Ալիեւ նախագահը եւս գտնվում էր դահլիճում եւ մեր գոտեմարտից առաջ հարցնում է ըմբշամարտի մասնագետներին, թե «այս հայը ուժե՞ղ է»։ Սրանք ասում են «հա շատ»։ Ասում է. «դե որ այդպես է, ավելի լավ է ես գնամ»։ Եվ թողնում, սուս ու փուս հեռանում է»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի 74 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանը Էմին Ահմադովին հաղթեց 5։0 հաշվով։
Եզրափակիչում Ջուլֆալակյանը 0։1, 0։1 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ռոման Վլասովին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.