Աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում: Չորրորդ շրջանում նա պետք է մրցեր ռուսաստանցի Մարիա Շարապովայի հետ:
«Ցավոք, մկանների հետ խնդիրներ ունեմ, եւ դրանք խորանում են: Չեմ կարողանում նորմալ շարժվել: Բարդ է խաղալ, երբ չես կարողանում լիարժեք շարժվել: Խնդիրները սկսվեցին նախորդ մրցախաղում: Ցավեր ունեի, չէի հասկանում, թե ինչն է պատճառը: Տարբեր միջոցներ փորձեցինք, սակայն փոփոխություն չկա: Ստիպված եմ դուրս գալ պայքարից»,- Սերենա Ուիլյամսի խոսքը մեջբերում է «Ռոլան Գարոսի» մամուլի ծառայությունը:
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Մարիա Շարապովա կմրցի իսպանացի Գարբինյե Մուգուրուսայի եւ ուկրաինացի Լեսյա Ցուրենկոյի դիմակայության հաղթողի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում