Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը այս ամռան տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավորություն կունենա նորեկների համար ծախսել 200 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է The Sun-ը: «Լիվերպուլն» արդեն համաձայնության հասել գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտայի հետ, որի տրանսֆերի համար կվճարի 52.7 միլիոն ֆունտ ստերլինգ:
Անգլիական ակումբը պատրաստ է 60 միլիոն ֆունտ վճարել ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի համար: «Լիվերպուլի» տրանսֆերային նպատակներից են նաեւ «Քրիսփալ Փելասի» հարձակվող Վիլֆրիդ Զաան, «Մոնակոյի» կիսապաշտպան Տոմա Լեմարը, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպնա Կրիստիան Պուլիշիչը:
«Լիվերպուլը» կձգտի նաեւ ձեռք բերել նոր դարպասապահի:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլը» պարտվեց (1:3) գերմանացի դարպասապահ Լորիս Կարիուսի երկու գոլային սխալների պատճառով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում