18:21 27 մայիսի, 2018Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը այս ամռան տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավորություն կունենա նորեկների համար ծախսել 200 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է The Sun-ը: «Լիվերպուլն» արդեն համաձայնության հասել գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտայի հետ, որի տրանսֆերի համար կվճարի 52.7 միլիոն ֆունտ ստերլինգ:
Անգլիական ակումբը պատրաստ է 60 միլիոն ֆունտ վճարել ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի համար: «Լիվերպուլի» տրանսֆերային նպատակներից են նաեւ «Քրիսփալ Փելասի» հարձակվող Վիլֆրիդ Զաան, «Մոնակոյի» կիսապաշտպան Տոմա Լեմարը, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպնա Կրիստիան Պուլիշիչը:
«Լիվերպուլը» կձգտի նաեւ ձեռք բերել նոր դարպասապահի:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլը» պարտվեց (1:3) գերմանացի դարպասապահ Լորիս Կարիուսի երկու գոլային սխալների պատճառով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.