16:25  ,  26 մայիսի, 2018

Նեյմար․ Միշտ ցանկացել եմ աշխատել Գվարդիոլայի հետ  

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն ասել է, որ ցանկանում է աշխատել Խոսեպ Գվարդիոլայի հետ, որը գլխավորում է անգլիական «Մանչեսթեր Սիթին»։

«Միշտ ցանկացել եմ աշխատել Գվարդիոլայի հետ․ նա տարբերվում է բոլորից։ Մեծ հաճույքով կմարզվեի նրա գլխավորությամբ, սակայն երբ տեղափոխվեցի «Բարսելոնա», նա արդեն հեռացել էր»,- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքն է փոխանցում Diario Sport-ը։

Ավարտված մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում խփել է 20 գոլ և կատարել է 16 գոլային փոխանցում։

Գվարդիոլայի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» դարձավ Անգլիայի չեմպիոն։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով