15:30  ,  22 մայիսի, 2018

«Գանձասար-Կապանը» Հայաստանի գավաթը տարել է Սյունիք

Առաջին անգամ ֆուտբոլի Հայաստանի գավաթը նվաճած «Գանձասար-Կապանը» մրցանակով ուղեւորվել է Սյունիքի մարզ՝ Սիսիան, Գորիս, Մեղրի, Քաջարան, Կապան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գորիսում «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստներին դիմավորել են զուռնա-դհոլով։

Հիշեցնենք, որ  Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կապանցիները հետխաղյա 11 մետրանցներով հաղթել էին «Աշալկերտին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում