Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի ավագը կլինի Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը: Այդ մասին հայտարարել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, փոխանցում է Sky Sports-ը:
24-ամյա Քեյնը 2015 թվականից է հանդես գալիս Անգլիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 23 հանդիպում եւ խփել 12 գոլ: ԱԱ-2018-ի խմբային փուլում անգլիացիները կմրցեն Բելգիայի, Թունիսի եւ Պանամայի հավաքականների հետ:
Ավելի վաղ Գարեթ Սաութգեյթը հրապարակել էր Անգլիայի հավաքականի վերջնական կազմն աշխարհի առաջնության համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի