12:41 22 մայիսի, 2018Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի ավագը կլինի Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը: Այդ մասին հայտարարել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, փոխանցում է Sky Sports-ը:
24-ամյա Քեյնը 2015 թվականից է հանդես գալիս Անգլիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 23 հանդիպում եւ խփել 12 գոլ: ԱԱ-2018-ի խմբային փուլում անգլիացիները կմրցեն Բելգիայի, Թունիսի եւ Պանամայի հավաքականների հետ:
Ավելի վաղ Գարեթ Սաութգեյթը հրապարակել էր Անգլիայի հավաքականի վերջնական կազմն աշխարհի առաջնության համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.