15:07  ,  18 մայիսի, 2018

Ռոնալդուն պատրաստ է 14 միլիոն եվրո վճարել Իսպանիայի հարկային ծառայությանը

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է հարկերից խուսափելու գործով գործարքի մեջ մտնել Իսպանիայի հարկային ծառայության հետ, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն։

33-ամյա ֆուտբոլիստն առաջարկ է արել հարկային ծառայողներին, որպեսզի այդ գործը փակվի մինչեւ Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ը։

Ռոնալդուն պատրաստ է ընդունել իր մեղքը խարդախության 4 կետերում եւ վճարել 14 միլիոն եվրո։ Ավելի վաղ նա համաձայնել էր վճարել 3․8 միլիոն եվրո, սակայն Իսպանիայի հարկային ծառայությունը մերժել էր պորտուգալացուն։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն մեղադրվում է 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: Հուլիսին Պորտուգալիայի հավաքականի ավագը դատարանում ցուցմունք էր տվել հարկերից խուսափելու գործով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում