18:56  ,  6 մայիսի, 2024

Մյուլեր․ «Ռեալը» շատ վտանգավոր է, բայց կան նրանց դիմակայելու միջոցներ

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում։ Մյունխենում առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով։

««Ռեալը» շատ բազմակողմանի թիմ է։ Նրանք չեն խուսափում նահանջելուց եւ պաշտպանվելուց, քանի որ գիտեն՝ հակագրոհների համար ունեն գերազանց խաղացողներ։ Այդ մոտեցումը բազմիցս արդյունք է տվել նրանց։ Պատահական չէ, որ վերջին տարիներին նրանք կայուն դուրս են եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ «Ռեալը» շատ վտանգավոր է, բայց կան նրանց դիմակայելու միջոցներ։

Մադրիդում կլինի ամենաբարձր մակարդակի մրցախաղ։ Ֆուտբոլում գլխավորը արդյունավետությունն է։ Խոսքը միլիմետրերի մասին է, երբ լինում է գոլ խփելու հնարավորություն։ Եթե գրավում ես դարպասը, հաղթում ես»,- Մյուլերի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալ» - «Բավարիա» պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English