16:04  ,  31 հուլիսի, 2017

Ցուցմունք տալուց հետո Ռոնալդուն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հուլիսի 31-ին դատարանում ցուցմունք է տվել հարկերից խուսափելու գործով, տեղեկացնում է A Bola-ն:

Մադրիդի շրջանում գտնվող Պոսուելո դե Ալարկոն քաղաքի դատարանում կայացած փակ դատավարության ընթացքում 32-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է Իսպանիայի դատախազության ներկայացրած մեղադրանքին: Պորտուգալիայի հավաքականի ավագը մեղադրվում է 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: 

Ցուցմունք տալուց հետո Ռոնալդուն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին եւ անմիջապես ուղեւորվել է տուն: Դատարանի շենքի մոտ նրան սպասել են 215 լրագրողներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում