Իտալիայի առաջնության 35-րդ տուրի խաղում Բերգամոյի «Ատալանտան» հյուրընկալվեց «Սալերնիտանային» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։
Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին իտալացի հարձակվող Ջանլուկա Սկամակայի եւ հոլանդացի կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսի գոլերը։
34 խաղից հետո «Ատալանտան» 60 միավորով 5-րդն է։ Նույնքան միավոր ունի 6-րդ տեղ նահանջած «Ռոման», որը 35 հանդիպում է անցկացրել: «Սալերնիտանան» վերջինն է՝ 15 միավոր։
Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր
«Սալերնիտանա» - «Ատալանտա»՝ 1:2
Լում Չաունա, 18 - Ջանլուկա Սկամակա, 57, Տյոն Կոպմեյներս, 63
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում