Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց «Ուդինեզեին» եւ ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
51-րդ րոպեին աչքի ընկավ նեապոլյան թիմի նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։ Նա մրցակցի դարպասը գրավեց նաեւ 80-րդ րոպեին, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։
Ավելացված երկրորդ րոպեին պատասխան գոլը խփեց «Ուդինեզեի» նիգերիացի հարձակվող Իսաակ Սակսեսը։
«Նապոլին» 51 միավորով 8-րդն է, «Ուդինեզեն» 18-րդ տեղում է՝ 30 միավոր։
Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր
«Ուդինեզե» - «Նապոլի»՝ 1:1
Իսաակ Սակսես, 90+2 - Վիկտոր Օսիմեն, 51
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում