21:50  ,  17 մայիսի, 2018

Գվարդիոլան երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարիդոլան երկարաձգել է պայմանագիրը և ակումբում կմնա մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը։

«Ես շատ երջանիկ և բավարարված եմ։ Այստեղ աշխատելը հաճույք է։ Վայելում եմ աշխատանքային ամեն օրը իմ խաղացողների հետ։ Առաջիկա տարիներին կփորձենք անել ամեն հնարավորը»,- ասել է Գվարդիոլան։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Այս տարի «Սիթին» դարձավ Անգլիայի չեմպիոն և Անգլիական լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով