16:10  ,  15 մայիսի, 2018

Էդգար Բաբայան. Անհամբերությամբ եմ սպասում Հայաստանի հավաքականին միանալուն

Դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը մեկնաբանել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից ստացած հրավերը:

«Հպարտ եմ, որ հրավիրվել եմ Հայաստանի ազգային հավաքական եւ անհամբերությամբ եմ սպասում թիմին միանալու պահին: Աջակցության համար շնորհակալ եմ բոլոր ակումբակիցներիս, մարզիչներին ու «Հոբրոյի» ներկայացուցիչներին»,- Բաբայանի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ Էդգար Բաբայանը Հայաստանի հավաքական էր հրավիրվել Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերի համար: «Հոբրոյի» կազմում նա անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 4 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ Բաբայանը NEWS.am Sport-ի թղթակից հետ զրույցում խոսել էր Հայաստանի հավաքականից ստացած հրավերի մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում