12:40  ,  14 մայիսի, 2018

Բուֆոնի ու «Յուվենտուսի» ռեկորդները

Թուրինի «Յուվենտուսը», Իտալիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ ապահովելով չեմպիոնի տիտղոսը, սահմանել է 2 ռեկորդ:

Թուրինցիները թարմացրել են սեփական ռեկորդը՝ 34-րդ անգամ հռչակվելով Իտալիայի չեմպիոն: Բացի այդ, «Յուվենտուսն» առաջին ակումբն է, որը Իտալիայի չեմպիոն է դառնում 7-րդ տարին անընդմեջ:

«Յուվենտուսի» 40-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն էլ առաջին ֆուտբոլիստն է, որ դառնում է Իտալիայի 9-ակի չեմպիոն: Բուֆոնը 2001 թվականից է հանդես գալիս թուրինյան ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում