00:41  ,  14 մայիսի, 2018

«Յուվենտուսը»՝ Իտալիայի չեմպիոն (տեսանյութ)

Թուրինի «Յուվենտուսը» պատմության մեջ 34-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Իտալիայի չեմպիոն՝ թարմացնելով սեփական ռեկորդը (տեսանյութ):

Իտալական A Սերիայի նախավերջին՝ 37-րդ տուրում «Յուվենտուսը» 0:0 հաշվով ավարտեց «Ռոմայի» դեմ արտագնա հանդիպումը եւ անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող «Նապոլիի» համար:

«Նապոլիին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Սամպդորիային» եւ, հավաքելով 88 միավոր, գրավեց երկրորդ տեղը (տեսանյութ): «Յուվենտուսն» առաջ է 4 միավոր:

«Յուվենտուսն» Իտալիայի չեմպիոն դարձավ 7-րդ տարին անընդմեջ: «Ռոման» 72 միավորով երրորդն է եւ 2 միավոր է առաջ չորրորդ տեղում գտնվող «Լացիոյից»:

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ռոմա» - «Յուվենտուս»՝ 0։0

Հեռացում՝ Ռաջա Նայնգոլան, 68 («Ռոմա»)

«Սամպդորիա» - «Նապոլի»՝ 0։2

Արկադիուշ Միլկիկ, 72, Ռաուլ Ալբիոլ, 80

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում