23:47  ,  13 մայիսի, 2018

Գեւորգ Ղազարյանը Լիսաբոնի «Սպորտինգին» հաղթական գոլ է խփել ավելացված ժամանակում (տեսանյութ)

Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրում «Մարիտիմուն» սեփական դաշտում 2:1 հաշվով առավելության է հասել Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ (տեսանյութ):

Դաշտի տերերի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, որը մեկնարկային կազմում անցկացրել է ամբողջ հանդիպումը:

«Մարիտիմուն» 47 միավորով գրավել է 7-րդ տեղը, իսկ «Սպորտինգը» 78 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը եւ նվաճել Եվրոպայի լիգայի ուղեգիր:

Հիշեցնենք, որ Գեւորգ Ղազարյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում