23:11  ,  11 մայիսի, 2018

Սիմեոնեի որակազրկումը մնում է ուժի մեջ

Մադրիդի «Աթլետիկոյի»  գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Եվրոպայի լիգայի եզրափակիչում իր թիմին ցուցումներ կտա տրիբունայից։ ՈւԵՖԱ-ն մերժել է իսպանական ակումբի բողոքարկումը՝ արգենտիանցու 4-խաղյա որակազրկումը չեղարկելու վերաբերյալ։

Սիմեոնեն որակազրկվել էր «Արսենալի» հետ կիսաեզրափակիչի առաջին խաղում գլխավոր մրցավարի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար։

Մայիսի 16–ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Աթլետիկոյի» մրցակիցը կլինի ֆրանսիական «Մարսելը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում