Whoscored.com–ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Լեսթերի» դեմ Անգլիայի առաջնության 31–րդ տուրից տեղափոխված խաղում։
Մխիթարյանը 2 հարված է կատարել դարպասին, 1 հարված՝ դարպասի ուղղությամբ։ Հայ ֆուտբոլիստի 57 փոխանցումներից 75.4 տոկոսը հասել է թիմակիցներին։ 29–ամյա կիսապաշտպանը կատարել է 1 առանցքային փոխանցում, 1 անգամ հաղթող է եղել օդային պայքարում, 2 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, 3 անգամ խլել է գնդակը, 2 անգամ կասեցրել է մրցակցի գրոհները։ Մխիթարյանը 4 խախտում է թույլ տվել, նրա դեմ կանոնների խախտում չի գրանցվել։
Մխիթարյանը ստացել է 6.86 գնահատականը, իսկ լավագույնը լոնդոնյան թիմում ճանաչվել է գոլի հեղինակ դարձած գաբոնցի հարձակվող Պյեր–Էմերիկ Օբամեյանգը՝ 7.28։
Հիշեցնենք, որ 10–րդ րոպեից 10 ֆուտբոլիստներով մնացած «Արսենալը» արտագնա խաղում պարտվել է 1։3 հաշվով, Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում