11:15  ,  9 մայիսի, 2018

NBA. «Հյուսթոնն» ու «Գոլդեն Սթեյտը» կիսաեզրափակիչում են

«Հյուսթոնը» եւ «Գոլդեն Սթեյտը» դուրս եկան Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչ, որտեղ կմրցեն իրար հետ:

1/4 եզրափակիչում NBA-ը գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» 4:1 հաշվով հաղթեց «Նոր Օրլեանի» դեմ շարքում, իսկ «Հյուսթոնը» նույն հաշվով ուժեղ գտնվեց «Յուտայից»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Հյուսթոնի» խաղացող Ջերալդ Գրինը:

Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաեւ «Քլիվլենդը», որի մրցակիցը կորոշվի «Ֆիլադելֆիայի» ու «Բոստոնի» դիմակայությունում:

NBA, 1/4 եզրափակիչ

«Գոլդեն Սթեյտ»«Նոր Օրլեան»՝ – 113:104 (32:26, 27:30, 36:19, 18:29)

Շարքի հաշիվը՝ 4:1

«Հյուսթոն»«Յուտա»՝ 112:102 (21:16, 33:30, 21:32, 37:24)

Շարքի հաշիվը՝ 4:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում